News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որեւէ քննություն Քննչական կոմիտեում չի իրականացվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Մեզ մոտ Հյուսիս-հարավ երկորդ տրանշի վերաբերյալ մի դրվագ կա, որն առնչվում է «Սթոնս» ՍՊԸ աշխատակիցներին։ Այդ դրվագով հինգ մեղադրյալ ունենք ներգրավված, որոնց վերաբերյալ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը գրավ կիրառեց։ Անձամբ Գագիկ Ծառուկյանի առնչությունն այնտեղ չկա», - ասաց նա։

Անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը եւ հարցին՝ արդյոք Կառավարությունը գո՞հ է ՔԿ-ի աշխատանքից, Հայկ Գրիգորյանն ասաց.

«Ես չեմ կարող ասել՝ պարոն վարչապետը գոհ է մեր աշխատանքից, թե ոչ։ Քննչական կոմիտեի նախագահը նշանակվում է Քննչական կոմիտեի մասին օրենքի 20 հոդվածի համաձայն՝ Կառավարության որոշմամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ