News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ջոն Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ ունակ չեն ճանաչել ճշմարտությունն ու իրերին նայել այնպես, ինչպես դրանք կան: Մասնագետները նման եզրակացության են մետաղադրամների օգնությամբ: Արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հաղորդում է Lenta-ն: 

Փորձի ժամանակ կամավորներին ցույց են տվել 2 մետաղադրամ, որոնցից մեկը եղել է օվալաձեւ, մյուսը՝ կլոր: Փորձի մասնակիցները պետք է ընտրեին օվալաձեւ մետաղադրամը, եւ քանի որ կլոր մետաղադրամը գտնվել է հայացքի գծի նկատմամբ անկյան տակ, այն եւս օվալաձեւ է թվացել:

Հետազոտողների խոսքով՝ դա ցույց է տալիս, որ կարծրատիպերը կարող են խեղաթյուրել մարդկանց ընկալումները:

Եթե վերցնենք կլոր մետաղադրամն ու նայենք անկյան տակ, ապա ուղեղը կճանաչի այն որպես կլոր: Նույն սկզբունք է գործում, երբ մարդը ճանաչում է իրի իրական գույնը տարբեր լուսավորության տակ: Սակայն մինչ այժմ պարզ չէ՝ մարդու ուղեղը կարող է իսկապես հասկանալ, թե արդյոք ինչ-որ մի բան կլոր է, եթե այն օվալաձեւ տեսք ունի:

Ապագայում հետազոտողները ծրագրում են այլ հետազոտություններ, որոնք միավորում են փիլիսոփայական գաղափարները մարդկային ընկալման նյարդակենսաբանության հետ:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ