News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մեր մարզի համայնքապետերի գերակշիռ մեծամասնությունը նախկին իշխանությունների հետ համագործակցած համայնքի ղեկավարներ են, բայց ընդհանուր առմամբ աշխատանքային պրոցեսը գործընկերային է: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Եթե  համայնքի ղեկավարը մտահոգված է համայնքի շահերով, մասնակցում է պետական աջակցության ծրագրերին, սուբվենցիոն ծրագրերին, եղած գումարները ներդնում է համայնքի շենացման համար, մենք այդ համայքների ղեկավարների հետ պատրաստակամ ենք ամենօրյա ռեժիմով աշխատելու: Իսկ օրինակ, Նորաշեն համայնքում խնդիրը լրիվ այլ էր: Մեզ վերապահված լիազորությունների շրջանակներում մենք գործել ենք իրավական առումով ճիշտ, ներկայացրել ենք լիազորմարմնին, որտեղ արդեն ուսումնասիրությունից հետո իրավական գնահատական է տրվել համայնքի ղեկավարի գործողություններին, որի արդյունքում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են»,-ասաց նա:

Հարցին, թե րայդոք Արարատի մարզում կան համայնքապետեր, որոնք կեղծիքներով են ընտրվել, մարզպետը պատասխանեց. «Մենք նման ապացուցված փաստեր չունենք, որեւէ մեկին նման մեղքի մեջ մեղարելու իրավունք էլ չունենք: Ամեն ինչ կատարվել է մեր ժողովրդի աչքի առաջ, մարդիկ գիտեն՝ ով ինչպես է ընտրվել: Շատ մեծ թվով համայնքի ղեկավարներ կան, որոնք ուղղակի այլընտրանքային թեկնածու չեն թողել, որ համայնքի բնակիչն ընտրի այլ թեկնածուի: Սա է եղել նախկին իշխանությունների գործելաոճը: Եղել է միակն ու անկրկնելին, որն էլ ընտրվել է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ