News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2020թ. հունիսի 3-ին՝ ժամը 14:25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արարատի մարզի 23-ամյա բնակիչը։

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են,. որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունիսի 3-ին՝  ժամը 13:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող  ավտովերանորոգման կետի մոտ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Երեւան քաղաքի 27-ամյա բնակիչն իր մոտ եղած դանակով հարվածել է Արարատի մարզի բնակչի մարմնին՝ ձախ գոտկային շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը, որը ճանաչման է ներկայացվել 27-ամյա երիտասարդին: Վերջինս հայտարարել է, որ նշված դանակով է հարվածել եւ մարմնական վնասվածք պատճառել Արարատի մարզի բնակչին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւան քաղաքի 27-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Ամենաշատ