News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ «ուրվական նավեր» են հայտնվել, որոնք շարժվել են տարօրինակ շրջանաձեւ երթուղիով: Սակայն իրականում այդ շրջանում նավեր չեն եղել: Առեղծվածային ուրվական նավերը հայտնաբերել է ծովային պահակային ընկերությունների մասնագետ Բյոռն Բերգմանը, հաղորդում է Planet-today-ը:

Բերգմանը պատմել է 9 նավերից եկող ազդանշանների մասին, որոնք լսվել են Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ: Սակայն իրականում այդ շրջանում նավեր չեն եղել:

Թոդ Համֆրիսը՝ աերոտիեզերական տեխնիկայի եւ ինժեներական մեխանիկայի ոլորտում մասնագետը, հայտարարել է, որ երեւույթի պատճառը կարող է պարզ լինել. նավերի սեփականատերերը կարող էին GPS-սփուֆինգ օգտագործել: Այդպես են կոչվում տեխնոլոգիաները, որոնք ստեղծված են նավի իրական կոորդինատները թաքցնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ