News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան մերժել է Լիբիայում զինադադարի մասին Եգիպտոսի առաջարկը՝ հայտարարելով, որ պլանը նպատակ ունի փրկել գեներալ Խալիֆա Հաֆթարին, հայտնում է Hurriyet թերթը:

Եգիպտոսը զինադադարի կոչ էր արել նախաձեռնության շրջանակներում, ըստ որի նաեւ առաջարկվել էր ղեկավարող խորհուրդ ընտրել Լիբիայի հարցով: Ռուսաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունել էին այդ պլանը, մինչդեռ Գերմանիան հայտարարել էր, որ ՄԱԿ-ի աջակցությամբ անցկացվող բանակցություններն առանցքային նշանակություն ունեն խաղաղ գործընթացի համար:

Սակայն Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մերժել է այս առաջարկը՝ որպես Հաֆթարին փրկելու փորձ: «Կահիրեի կողմից հրադադարին ուղղված ջանքերն անիրագործելի էին: Հրադադարի մասին համաձայնագիրը պետք է ստորագրվի այն հարթակի վրա, որը միավորում է բոլորին,- ասել է Չավուշօղլուն:- Հաֆթարին փրկելու համար հրադադարի կոչը մեզ անկեղծ չի թվում»: Ըստ նրա՝ Թուրքիան կշարունակի բանակցությունները բոլոր կողմերի հետ, բայց նման որոշումը կպահանջի բոլոր կողմերի համաձայնությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ