News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր առցանց աշխատաժողով՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանն ուղղված www.e-rights.am hարթակի ներկայացմանը:

Աշխատաժողովին մասնակցում էին Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների համար պատասխանատու պետական մարմինների եւ գերատեսչությունների շուրջ  մեկ տասնյակ ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում Նախարարության ներկայացուցիչները տրամադրեցին տեղեկատվություն www.e-rights.am hարթակի գործիքակազմի, մասնավորապես, Կառավարության որոշմամբ սահմանված յուրաքանչյուր գործողության կատարման վերաբերյալ պետական մարմինների կողմից կիսամյակային հաշվետվությունները հարթակում տեղադրելու, միջոցառումների կարգավիճակի փոփոխման, մեկնաբանություններին պատասխանելու միջոցների եւ եղանակների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել եւ ապրիլի 1-ին գործարկել է www.e-rights.am հարթակը։ Այս հարթակի միջոցով հնարավոր է՝

առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը եւ դրանից բխող Գործողությունների ծրագրին,

միջոցառումների իրականացման ընթացքին,

հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,

ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ