News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի իրավիճակը:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկու երկրների առաջնորդները միմյանց շնորհավորել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի (1920 թվական, հունիսի 3) կապակցությամբ:

Կողմերն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարին: Նշվել է սահմանափակումների փուլային չեղարկման, ամբողջ ծավալով երկկողմ առեւտրատնտեսական եւ մշակութային-մարդասիրական կապերի վերականգնման կարեւորությունը:

Պուտինը նշել է հրադադարի ռեժիմի պահպանման ու միջլիբիական երկխոսության վերականգնման կարեւորությունը:

Քննարկվել է նաեւ Սիրիայի իրավիճակը: Հատուկ նշվել է Իդլիբի ապաէսկալացիայի գոտու հարցով ռուս-թուրքական համաձայնությունների իրականացման ուղղությամբ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը: Համատեղ խնդիրների թվում նշվել է Իդլիբում ահաբեկչական խմբավորումների չեզոքացումն ու հրադադարի ռեժիմի պահպանումը:       

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ