News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵՄ-ը Ռուսաստանին եւ Չինաստանին մեղադրում է պանդեմիայի ժամանակ ապատեղեկատվական արշավներին մասնակցելու մեջ: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի զեկույցում:

«Արտասահմանյան սուբյեկտներն ու որոշ երրորդ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանը եւ Չինաստանը, պանդեիայի ժամանակ մասնակցել են ապատեղեկատվական արշավներին»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԲԿ-ը:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է, որ պանդեմիայի շրջանում ապատեղեկատվությունը «կարող է սպանել», ինչի կապակցությամբ Եվրամիության իշխանությունները պարտավոր են պաշտպանել իրենց քաղաքացիներին՝ տեղեկացնելով, թե որ տվյալներն են կեղծ:

«Ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում, որտեղ պատերազմները մղվում են ստեղնաշարով, այլ ոչ թե թրերով, իսկ ապատեղեկատվությունը պետական եւ ոչ պետական սուբյեկտների զենքն է համարվում, ԵՄ-ը մեծացնում է իր ակտիվությունն ու ներուժն այդ պայքարում»,-հայտարարել է նա:

Զեկույցում ասվում է, որ Բրյուսելը ապատեղեկատվության դեմ պայքարում հերքել է մի շարք ֆեյք նորություններ, որոնք դիտել են 7 մլն անգամ: «Հարթակները պետք է  ամենամսյա հաշվետվություններ ներկայացնեն, որոնք մանրամասն տվյալներ կպարունակեն իրենց գործողությունների եւ կոնտենտի հեղինակության բարձրացման, օգտատերերի իրազեկվածության բարձրացման եւ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության ու դրա հետ կապված գովազդի սահմանափակման մասին»,-ասված է զեկույցում:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ