News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հունիսի 10-ին, ժամը 18։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արծվի թևեր» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Մհեր Ա․, ծնված 1981 թ.) և «Լադա 112» (վարորդ՝ Ռուբեն Ն․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տուժածներ չկան:

Տպել
Ամենաշատ