News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Համերաշխություն եւ ժողովրդավարություն ա լա Փաշինյան: 168.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը,  ՀՅԴ-ի հասցեին Նիկոլ Փաշինյանի՝ պատմության աղբանոցում հայտնվելու մասին այսօր հնչեցրած արտահայտություններին և գնահատականներին․

«Որեւէ երկրի հոգեպես առողջ վարչապետը, որն իսկապես հարգում է իր ժողովրդին եւ ժողովրդավարությունը, որի երկրի սահմանների 90%-ը համաճարակից առաջ եւ 100%-ը համաճարակի ընթացքում փակ է (ինչը տրամաբանորեն վարակի տարածմանը լրջորեն պետք է խոչընդոտեր), եւ որի երկիրը համավարակի դեմ պայքարի չափանիշներից մեկով այսօր հայտնվել է աշխարհի ամենավատ 20 երկրների շարքում (1 միլիոն բնակչին ընկնող վարակակիրների թվով), իսկ մյուսով աշխարհի ամենավատ 35 երկրների շարքում (1 միլիոն բնակչին ընկնող մահերի թվով), ինքն իրեն պետք է հարգեր եւ ընդդիմադիր կուսակցության «մահվան»   մասին խոսելու փոխարեն մի պահ կմտածեր համաճարակի պատճառով իր երկրի քաղաքացիների «գերեզմանաքարերի» թիվը նվազեցնելու մասին»:

Մանավանդ, ասել է Հարութ Շիրինյանը, երբ այդ կուսակցությունն իր ավանդույթների համաձայն օգնության ձեռք էր մեկնել, պատրաստ Հայաստանյան եւ արտասահմանյան նյութական եւ մարդկային իր ամբողջ ներուժը եւ իր անդամների մասնագիտական փորձառությունը ի սպաս դնել, դրամահավաքներ կազմակերպելով եւ տարբեր երկրներում լոբբինգ կաներ Հայաստանին եւ հարազատ  ժողովրդին օգնություն հասցնելու համար:

«Մանավանդ, երբ այդ կուսակցության համահայկական երիտասարդական ողջ կառույցը սահմանամերձ գյուղերում ապրող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին է օգնության հասնում, կառավարության չիրականացրած սոցիալական ծրագրերի բացն ինչ-որ կերպ լրացնելու համար», ասել  է արձագանքել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատուն։

Հարութ Շիրինյանի խոսքով՝ հոգեպես առողջ վարչապետն ինքն իրեն պետք է հարգեր եւ այդ կուսակցությանը «Հայաստանի պատմության աղբանոցը» նետելու փոխարեն «մի պահ կմտածեր Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների պետականության կերտման գործընթացում նրա փառավոր պատմության  եւ դերակատարության կարեւորության մասին, ինչպես նաեւ Սփյուռքի հայապահպանման, Հայ Դատի եւ հայ Ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերի մասին:

Բայց ափսոս, որ հոգեպես առողջ այդ վարչապետը Հայաստանի Հանրապետության վարչապետը չէ»:

 

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ