News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արտակարգ դրության պայմաններում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտ ամսին կազմել է 803 զանգ, որից 172-ն ընտանեկան բռնության վերաբերյալ, ապրիլ ամսին՝ 750 զանգ, որից 250-ն ընտանեկան բռնության վերաբերյալ եւ մայիս ամսին արձանագրվել է 915 զանգ, որից 256-ն ընտանեկան բռնության վերաբերյալ։Այս մասին տեղեկանում ենք «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ կազմակերպությունների տեղեկատվական բաժնից։

Եթե մարտ ամսին փետրվարի համեմատ 30% աճ էր գրանցվել, ապա ապրիլին այն կազմում էր՝ 40%, իսկ մայիսին՝ համապատասխանաբար 50%։

Առկա իրավիճակն առավել ակներեւ է դարձնում այն բոլոր քաղաքական, սոցիալական, կառուցվածքային խնդիրները, որոնք պահանջում են համակարգային լուծումներ։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի պետական մարմինները ձեռնարկեն հրատապ քայլեր եւ ներառեն հասարակության տարբեր շերտերի կարիքները քաղաքականության եւ իրավական փոփոխությունների անհրաժեշտ գործընթացներում:

Երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայմաններից ելնելով, Զինապարտության մասին օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում․ ՊԵԿ նորանշանակ ղեկավարը բանակում չծառայելու մասին

Տպել
Ամենաշատ