News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարեւան որոշ երկրներ այնքան գումար են ծախսում իրենց հակահայկական քաղաքականության վրա, որքան մեր պետությունն է տրամադրում մեր բոլոր դեսպանություններին միասին վերցրած: Այս մասին հունիսի 10-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանը, դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Ի պատասխան նախարարը նշեց, որ արտաքին գործերի նախարարությունը հակահայկական քարոզչությանը հակազդելու համար ամբողջովին ապավինում է իր անձնակազմի պրոֆեսիոնալիզմին եւ փորձին: Ըստ Մնացականյանի՝ իրենց խնդիրն գոյություն ունեցող հարթակների ճիշտ գնահատման եւ նորերի ձեւավորման մեջ է՝ առկա ռեսուրսների եւ հնարավոր ներգրավվածության նպատակահարմարության գրագետ հաշվարկման միջոցով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ