News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սահմանին ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են եւ կընթանան. դա լինելու է մշտական պրոցես, որովհետեւ, ցավոք սրտի, սահմանին գազի գնի ձեւավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմներ չունենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵՏՄ ամենաբարձր օրակարգում:

Ռուսաստանը դեմ է ոչ թե սկզբունքին, այլ իրագործման ձեւին: Մեզ համար հիմա կարեւոր է, որ գազի գնի ձեւավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված եւ երկարատեւ: Ես անձամբ կարծում եմ, որ լավագույն հարթակը, որտեղ պետք է այդ պայմանավորվծությունը ձեռք բերել, ֆորմալիզացնել, իրավական տեսք տալ, ԵՏՄ հարթակն է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք չպե՞տք է քննարկել եւ վերանայել 2013-ի գազային համաձայնագրերը, Մհեր Գրիգորյանը պատասխանեց,. «Իսկ ով ասաց, որ որեւէ մեկը չի զբաղվում պայմանագրերի խնդիրներով: Երբ ես խոսում եմ հարթակների եւ լուծումների մասին, դուք պետք է նաեւ զգաք, թե իրավական ուժ ունենալու ինչ որոշակիություն կարող է լինել, այսինքն ինչ մակարդակի պայմանավորվածություններ եւ ինչ փաստաթուղթ պետք է լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ