News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը և Վիզա վճարային համակարգը, «Առո՛ղջ եղեք» կարգախոսի ներքո, մեկնարկում են ակցիա VISA քարտապանների համար, որի շրջանակներում հունիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ ժամկետում Արդշինբանկի VISA քարտերով ամենաշատ անկանխիկ գործարքներ կատարած հաճախորդները կստանան առողջության  ապահովագրություն և անվճար բուժօգնության հավաստագրեր:

Ակցիայի 2 ամիսների ընթացքում 2,000 դրամ և ավել գումարով  քանակային ամենաշատ անկանխիկ գործարքներ կատարած առաջին 10 VISA քարտապանները կստանան առողջության ապահովագրություն: Կախված զբաղեցրած տեղից, առողջության ապահովագրության փաթեթի համար հատկացված գումարը էականորեն կավելանա, առաջին տեղի համար հասնելով մինչև 8 մլն ՀՀ դրամ ապահովագրական ծածկույթի: Այն իր մեջ ընդգրկում է ամբուլատոր և ստացիոնար բուժօգնություն, վիրահատություններ, դեղորայքի ձեռքբերում և այլն: Միաժամանակ հնարավորություն է տրվելու նաև առողջության ապահովագրությունը հաղթողի ցանկությամբ փոխանցել կնոջը/ամուսնուն կամ երեխային, եթե հաղթողն արդեն ապահովագրված է:

Կարևորելով քարտով վճարումներ կատարելու անհրաժեշտությունը, առավել ակտիվ անկանխիկ գործարքներ կատարող հաճախորդներից բացի, Արդշինբանկը թիրախավորել է նաև իր այն քարտապաններին, ովքեր, ունենալով VISA քարտեր վերջին մեկ տարում (կամ երբևէ) քարտով գնումներ չեն կատարել: Այս խմբի քարտապաններից, ովքեր նշված ժամկետում  կկատարեն քանակային ամենաշատ անկանխիկ գնումներ՝ 50,000 դրամ և ավել ծավալով, նրանցից առաջին 50 հոգին կստանան 20.000 ՀՀ դրամ գումարի չափով անվճար բուժօգնությունից օգտվելու հավաստագրեր:

Ակցիայի իմաստով անկանխիկ վճարումներ չեն համարվում կոմունալ վճարները, քարտից քարտ փոխանցումները, էլեկտրոնային դրամապանակների լիցքավորումը, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ օտարերկրյա բանկեր միջբանկային փոխանցումները և բոլոր այն գործարքները, որոնց արդյունքում քարտապանը իրականացնում է միջոցների տեղափոխում՝ առանց ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու:

Համավարակի այս օրերին, երբ յուրաքանչյուր ոք մտահոգված և տագնապած է իր և հարազատի առողջության համար, Բանկը նախաձեռնել է այս ակցիան դրանով օգնելու իր հաճախորդների առողջության պահպանմանը: Մասնակցեք ակցիային և հոգ տարեք ձեր առողջության մասին, - նշված է հաղորդագրությունում:

Ակցիայի պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքէջում

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ