News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Ռուսական վարկերից հայկական կողմի հրաժարում» ձեւակերպումը կոռեկտ չէ: Այս մասին հունիսի 11-ին առցանց մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նա պարզաբանեց, որ 270 մլն դոլարից 200 մլն դոլարն արդեն ծախսվել է: «Ցավոք, աշխատանքները չեն ավարտվել միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի լրանալուց հետո: Պատճառները տարբեր են: Հարցը փակված չէ եւ քննարկվում է երկու երկրների ֆինանսների նախարարությունների մակարդակով: Հիմա հայկական կողմը որոշել է աշխատանքների մի մասն իրականացնել սեփական միջոցներով»,- հավելեց դեսպանը:

Նա հիշեցրեց, որ լիցենզիայի ժամկետը լրանում է 2021 թվականին, եւ պետք է անցկացնել բարձրտեխնոլոգիական աշխատանքներ, որոնք երկարատեւ նախապատրաստություն են պահանջում, եւ որպեսզի ժամկետների մեջ տեղավորվի, Հայաստանը որոշել է սեփական միջոցները ներգրավել: «Այս փուլում ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների արդյունքն է դարձել կայանի անվտանգ աշխատանքի երկարաձգումը մինչեւ 2026 թվականը, ինչը հաստատվել է նաեւ ԱԷՄԳ-ի մասնագետների կողմից: Ավելի ժամանակակից տուրբինային սարքավորման շահագործման շնորհիվ հզորության աճը կազմել է 15 տոկոս: Սա թույլ է տալիս ապահովել առավել կարեւոր ճյուղերի պահանջները եւ զգալի ավանդ ունենալ սակագները համեմատաբար ցածր մակարդակում պահելու հարցում»,- եզրափակեց Սերգեյ Կոպիրկինը:

Նշենք, որ Հայաստանը հրաժարվել է Հայակական ԱԷԿ-ի արդիականացման համար ռուսական վարկի մի մասից եւ որոշում է ընդունել բյուջետային վարկերի ներգրավման մասին, որոնք իրականում տրամադրել է ԱՄՀ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ