News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի, այսօր՝ հունիսի 11-ին, ընթանում է նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դատական նիստը։

Դատական նիստին հայցվոր կողմի ներկայացուցիչը նշեց, որ նախորդ դատական նիստին հայցադիմումի վերաբերյալ պատասխանող կողմի արված հայտարարությանն ունի առարկություն.

«Մենք ավելի քան հստակ պնդում ենք եւ հայտնում ենք այն կարծիքը, որ գործում որեւէ ձեւով խեղաթյուրված չեն ներկայացված փաստական հանգամանքները հայցապահանջի։ Գտնում ենք, որ, այո, Արման Բաբաջանյանը 2019 թվականի ապրիլի 18-ի ԱԺ-ի լիագումար նիստում հրապարակավ Խոսրով Հարությունյանի վերաբերյալ արտահայտել է կարծիք այն մասին, որ Գարեգին Բաղրամյանն իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նակին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագրեր ջրային ռեսուրսների կառավարման եւ ակնհայտ է, որ այդ ոլորտում բազմաթիվ իրավախախտումներ են տեղի ունեցել. թալան է տեղի ունեցել Գարեգին Բաղրամյանի մասնակցությամբ։ Ընդհանրապես այդ պաշտոնյաներն են, օրինակ՝ Ավան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալներ։

Բաղրամյանը հայտնել է իր կարծիքն առ այն, որ լիցենզիաները տրամադրվել են բացառապես օրենքի շրջանակներում, ի պատասխան դրա՝ Բաբաջանյանն արձագանքել է, որ հանրության շահը չի պաշտպանվել, դեռ ավելին։ Այսինքն՝ նախկինում տեղի է ունեցել թալան, որի մասնակիցն է եղել Խոսրով Հարությունյանը։ Արված արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը։ Խոսրով Հարությունյանը երբեւէ ՀԷԿ-երի կամ ջրային ռեսուրսների կառավարման արտոնագիր չի ստացել։ Արված արտահայտությունը հանդիսանում է հայցվորի պատիվը, արժանապավությունն ու գործարար համբավն արատավորող, քանի որ դրանք սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը»։

Պատասխանող կողմի ներկայացուցիչը հայտնեց, որ ինքը հայցադիմումի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել, այլ պատասխանել է հայցադիմումին։

«Երբ ուսումնասիրում ենք հայցադիմումի բովանդակային մասը, տեսնում ենք, որ որեւէ նոր բան, որը կմատնանշեր հայցվոր կողմը, բացի նրանից որ եղել է արձագանք, քաղաքացիական գործի շրջանակում չենք քննարկել։

Եթե պատասխանողի կողմից այդ հարցադրման ժամանակ խոսվել պետական համակարգում տեղի ունեցած թալանի մասին, մատնանշվում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անունները, հայցվորը եկել է հետեւության, որ, եթե մատնանշվել է իր անունը, հետեւաբար, այդ համակարգում իրականացվող թալանը իրականացրել է նաեւ Խոսրով Հարությունյանը։ Եթե այսպիսի տրամաբանությամբ է կառուցվում հայցապահանջը, անկեղծ ասած, մի փոքր տարօրինակ է։ Այստեղ Խոսրով Հարությունյանի անձը չէ, եւ պատասխանող կողմը որեւէ մեկին զրպարտելու նպատակ եւ ցանկություն չի ունեցել»,- ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչը։

Նիստը նախագահող դատավորը հայցվոր կողմից հետաքրքրվեց՝ արդյոք իրենց կողմից ներկայացված փաստաթղթում, նշում կամ հղում սկզբնապես ներկայացված հայցի հիմքում փաստերի շրջանակը ավելացնե՞լու են, հայցվոր կողմն ասաց, որ չեն պատրաստվում հայցադիմումի շրջանակը փոփոխել.

«Ոչ, չկա, քանի որ հայցադիմումում ներկայացված բոլոր փաստերը, մասնավորապես, թալանի եւ օրինախախտումների վերաբերյալ արդեն իսկ նշված է, սա ընդամենը պատասխան է պատասխանողին։ Պատասխանող կողմը գործի քննության ընթացքում հայտարարել է, որ որեւէ մեղադրանք թալանի եւ օրինախախտումների վերաբերյալ չի վստահորդը չի հայտնել։ Հայցապահանջի հիմքերի փոփոխություն տեղի չի ունենում»։

Հայցվոր կողմի ներկայացուցիչը պատասխանող կողմի ներկայացուցչին հարց ուղղեց.

«Եթե ձեր վստահորդը նման նպատակ չի ունեցել, ապա ասացեք, երբ ԱԺ-ում արտահայտությունը հնչեցրել է, ապա Խոսրով Հարությունյանի անունն ինչ նպատակով է հնչեցրել. գովաբանե՞լ է Հարությունյանին»։

Պատասխանող կողմի ներկայացուցչն էլ ասաց, որ իր վստահորդը նպատակ չի ունեցել Խոսրով Հարությունյանին վիրավորելու. «Եթե ես հիմա հարցնեմ՝ պարոն Հարությունյան, դուք երեւիցե պետական մարմնից որեւէ արտոնագիր ստացել եք՝ որեւէ գործողություն իրականացնելու համար. դա կարո՞ղ եք համարվել զրպարտություն կամ վիրավորանք։ Եթե ես հարց եմ բարձրացնում, դա չի նշանակում, որ ես վիրավորելու նպատակ ունեմ»։

Նշենք, որ Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու ու պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 2 միլիոն դրամի չափով։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ