News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գերմանիան կայուն հարաբերություններ է ցանկանում ունենալ Չինաստանի հետ եւ արտասահմանյան ընկերությունների համար չինական շուկա մուտքի ընդլայնում: Այս մասին Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ վիդեոկոնֆերանսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է AP-ն:

Մերկելը շեշտեց Գերմանիայի շահագրգռվածությունը «կանոնների վրա հիմնված եւ ազատ բազմակողմ առեւտրի» հարցում: Նա նաեւ նշել է Գերմանիան ցանկությունն «ամրապնդել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը եւ կայուն երկկողմ հարաբերություններ պահպանել» Չինաստանի հետ:

Զրույցի ընթացքում Մերկելը բարձրացրել է վիրուսի բռնկման, Հոնկոնգում տիրող իրավիճակի եւ մարդու իրավունքների հետ կապված հարցեր: Նա նաեւ «նշել է Չինաստանում շուկայի մատչելիության, փոխադարձության եւ արտասահմանյան ընկերությունների նկատմամբ հավասար վերաբերմունքի ուղղությամբ հետագա քայլերի անհրաժեշտությունը»:

«ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ հավակնոտ ներդրումային համաձայնագրի կնքումը կարեւոր տարր է»,- ասոլ է Գերմանիայի կանցլերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ