News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսի հանդեպ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նամակ է ուղարկել Ներկայացուցիչների պալատի խոսնակին եւ Սենատի նախագահին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ինչպես նշվում է նամակում, արտակարգ դրության մասին օրենքը նախատեսում է արտակարգ դրության ինքնաբերաբար դադարեցում, եթե մինչեւ այն հայտարարելու տարելիցը 90 օրվա ընթացքում նախագահը Դաշնային ռեեստրում չի հրապարակում եւ Կոնգրեսին չի փոխանցում ծանուցում դրա երկարաձգման մասին։ Նախագահի ծանուցման համաձայն, 2006թ․ հունիսի 16-ին Բելառուսի հանդեպ մտցված արտակարգ դրության ռեժիմը կշարունակի գործել 2020թ․ հունիսի 16-ից հետո։

«Բելառուսի կառավարության որոշ անդամների գործողությունները եւ քաղաքական նախաձեռնությունները, որոնք ուղղված են Բելառուսում ժողովրդավարական գործընթացների կամ ինստիտուտների խափանմանը, մարդու իրավունքների ոտնահարմանը, եւ կապված են քաղաքական հետապնդումների ու կոռուպցիային մասնակցության հետ, շարունակում են աննկարագրելի եւ արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար»,- ասվում է նախագահի նամակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ