News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն անհանգստացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «ընտրությունները գողանալու» փորձերի կապակցությամբ. հանրապետական ​​կուսակցությունը նախատեսում է սահմանափակել քվեարկության հասանելությունը: Սակայն, ինչպես ասել է նախկին փոխնախագահը, ինքը «լիովին համոզված է», որ զինված ուժերը Թրամփին դուրս կուղեկՍպիտակ Տնից, եթե նա պարտվի ընտրություններում, սակայն հրաժարվի լքել պաշտոնը, փոխանցում է CNN-ը:

«Դա ամենամեծ խնդիրն է: Այս նախագահը կփորձի գողանալ այս ընտրությունները»,- ասել է Բայդենը:

Այնուամենայնիվ, Բայդենը չորեքշաբթի հայտարարել էր, որ կարծում է, որ եթե Թրամփը պարտվի ընտրություններում, զինվորականները թույլ չեն տա նրան մնալ նախագահի պաշտոնում:

Ասելով, որ ինքը «չափազանց հպարտ է» ռազմական ղեկավարներով, որոնք վերջերս քննադատում էին Թրամփին, Բայդենը շարունակել է. «Մենք շատ շարքային զինծառայողներ ունենք, ովքեր ասում են՝ մենք ռազմական պետություն չենք: Բայց ես միանգամայն համոզված եմ, որ նրանք դուրս կուղեկցեն Թրամփին Սպիտակ տնից»:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մաքինանին Բայդենի խոսքերն «անհեթեթ է» անվանել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ