News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

2019 թվականին պետական ​​բյուջեից ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար ծախսվել է 97.6 միլիարդ դրամ: Իրացումը կազմել է 96 տոկոս: Այս մասին հունիսի 12-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում, ըստ նրա, իսկզբանե նախատեսվում էր 89 միլիարդ դրամ հատկացնել:

«2019-ին, 2018-ի համեմատ, առողջապահության նախարարության համար ծախսերն ավելացել են 22 տոկոսով»,- ասաց նախարարը: Այս միջոցների համար իրականացվել է 12 բյուջետային ծրագիր, որոնցում ներառվել է 64 միջոցառում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կարիքների համար 2019-ին նախապես պլանավորվել էր 444.5 միլիարդ դրամ հատկացնել, սակայն ի վերջո պետբյուջեից տրամադրվել էր 465.5 միլիարդ դրամ:

Պետության տրամադրած միջոցներից ծախսվել է շուրջ 454 միլիարդ դրամ: Իրացումը 97.5 տոկոս է կազմել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ