News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը կամք չունի ակտիվացնել կանանց նկատմամբ խտրականության դեմ աշխատանքները: Այս մասին այսօր «Ատելության քարոզչություն եւ գենդերային ինքնության հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

«Մեր հասարակության մեջ դեռեւս տարածված է կանանց նկատմամբ սեքսիստական վերաբերմունքը»,-նշեց նա: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ կարեւոր է օրենսդրական գործիքների տիրապետման մակարդակով աշխտանքը:

«Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը նշեց, որ ատելություն տարածող հայտարարությունները կապված են այդ թվում խոսքի ազատության չարաշահման հետ:

«Այդ հայտարարությունները կարող են հանգեցնել ֆիզիկական բախումների եւ խմբերի միջեւ բռնության»,-ասաց նա: 

«Փինք Արմենիա» կազմակերպության տնօրեն Մամիկոն Հովսեփյանը հավելեց, որ ատելություն տարածող հայտարարություններ են արվում նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից, որոնք կեղծ տեղեկություն են տարածում ԶԼՄ-ների միջոցով, ինչն է, իր հերթին, հանգեցնում է ֆիզիկական բռնության:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ