News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2020 թվականի հունվար-մայիս ամիսներին հարկային եկամուտները 583.6 միլիարդ դրամ են կազմել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 571 միլիարդ դրամի համեմատ: Գերբեռնվածությունն ընդամենը 2.2 տոկոս է կազմել: Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը:

«5 ամսում տնտեսվարողներին վերադարձվել է 47.4 միլիարդ դրամ, ինչը 7 միլիարդով կամ 18 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 5.2 միլիարդ դրամ եկամտահարկ է վերադարձվել, ինչը 63 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս տարվա ապրիլին ԱԱՀ-ի հարկային հավաքագրումների կրճատումը 2019 թվականի ապրիլի համեմատ մոտ 16 տոկոս է կազմել, մայիսին՝ 24 տոկոս: Հունիսին ավելի լավատեսական ցուցանիշներ են սպասվում, քան մայիսին: Ապրիլին աշխատավարձերի մասով եկամտահարկի հավաքագրումները 2.6 միլիարդ դրամով պակաս էին մարտի համեմատ:

Ընդհանուր առմամբ, եկամտահարկի հավասար դրույքաչափի 23 տոկոսի մակարդակում ներդրումից ի վեր եկամուտները միջին հաշվով նվազել են ամսական 2.8-3 միլիարդ դրամով: Շրջհարկի հավաքագրման մասով 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2020 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 7 տոկոս անկում: Ապրիլին ավելի քան 12 հազար աշխատատեղ է կրճատվել»,- ասաց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ