News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լոնդոնի իշխանությունները բողոքի ակցիաների նախաշեմին վահաններով փակել են նախկին վարչապետ Ունիսթոն Չերչիլի (1874-1965) հուշարձանը եւ կենոտաֆ՝ խորհրդանշական հուշարձան՝ ի հիշատակ զոհված զինվորների:

Sky News-ի հաղորդմամբ՝ դա արվել է ռասայական խտրականության եւ ոստիկանության ամենաթողության դեմ բողոքի ակցիաների նախաշեմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հեռուստաալիքի հրապարակած լուսանկարներում երեւում է, որ հուշարձանների կողքը մեկ գիշերում վահաններ են հայտնվել: ԱՆցած շաբաթ այդ հուշարձանները աղավաղել են գրաֆիտիի օգնությամբ:

Բրիտանացի վարչապետը՝ ի պաշտպանություն Չերչիլի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով ավելի վաղ գիրք էր գրել Չերչիլի մասին եւ նրան հերոս անվանել, դատապարտել է Չերչիլի հուշարձանը աղավաղածներին:       

«Խորհրդարանական հրապարակում Ուինսթոն Չերչիլի արձանը մշտական հիշեցում է ռասիզմից եւ ֆաշիզմից մեր երկրի եւ ամբողջ Եվրոպայի փրկության գործում նրա արժանիքների մասին:  Այն, որ այսօր ազգային հուշարձանը փորձում են աղավաղել ագրեսիվ ցուցարարները, անհեթեթություն է եւ ամոթ: Այո, նա երբեմն անում էր արտահայտություններ, որոնք այսօր մեզ համար անթույլատրելի են, սակայն նա հերոս  էր»,-գրել է նա Twitter-ում:

Ի՞նչ հուշարձաններ են ցանկանում ապամոնտաժել

Black Lives Matter կարգախոսով ռասայական խտրականության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել բրիտանական քաղաքներում հունիսի 6-7-ին, որոնց մասնակցել է ավելի քան 100 000 մարդ: Տուժել է 49 ոստիկան:

Բրիստոլում ցուցարարները գետն են նետել անգլիացի առեւտրական եւ ֆիլանտրոպ Էդուարդ Կոլստոնի (1636-1721) արձանը, որը տեղադրվել է 1895-ին: Քաղաքի իշխանությունները խոստացել են վերականգնել արձանը:

Բացի այդ, ցուցարարները ցանկանում են ապամոնտաժել XIX դարի վարչապետեր Ռոբերտ Պիլի (1788-1850) եւ Ուիլյամ Գլադստոնի (1809-1898), ծովագնաց Ջեյմս Կուկի (1728-1779), ծովագնաց եւ դերծովակալ Ֆրենսիս Դրեյքի (1540-1596), բրիտանական Օստ-հնդկական ընկերության հիմնադիր Ռոբերտ Կլայվի (1725-1774), Հարավային Աֆրիայում անգլիական գաղութային էքսպանսիայի կազմակերպիչ Սեսիլա Ռոդսի (1853-1902), իտալացի ծովագնաց Քրիստոֆոր Կոլումբուսի (1451-1506), բրիտանացի զինվորական եւ սքաութական շարժման հիմնադիր Ռոբերտ Բադեն-Պաուելի (1857-1941) արձանը: Ցուցակում է նաեւ բրիտանական նավատորմի հրամանատար եւ դերծովակալ Գորացիո Նելսոնի (1758-1805) արձանը, որը տեղադրված է Թրաֆալգարյան հրապարակում : 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ