News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Թայվանի օդանավակայաններից մեկը եզակի լուծում է գտել այն ժամանակաշրջանի համար, երբ երկրում օդանավակայանների աշխատանքը դադարեցված է կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է CNN-ը: 

Թայբեում Սունշան օդանավակայանը 90 մարդու հնարավորություն կտրամադրի ուղեւորվելու «երեւակայական» ուղեւորության եւ զգալու անձնագրային ստուգման, օդանավի թռիչքի, վայրէջքի եւ տուն վերադառնալու փորձի բոլոր հմայքները:

Սունշանը երկրի մայրաքաղաքի կենտրոնում 2 միջազգային օդանավակայաններից մեկն է:

Հրապարակված գովազդային թերթիկի համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է 3 ուղեւորություն՝ հուլիսի 2-ին, 4-ին եւ 7-ին: Օդանավակայանի փոխտնօրեն Չին-Չին Վանգի խոսքով՝ յուրաքանչյուր ուղեւորությունը կտեւի կես օր եւ այցելուներին թույլ կտա ծանոթանալ անձնագրային ստուգման, օդանավ նստելու գործընթացներին եւ երկրի սահմանները հատելիս անցկացվող ընթացակարգերին:

Ուղեւորությունների ավարտին մասնակիցներին սպասում են «խորհրդավոր էքսկլյուզիվ» նվերներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ