News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունիսի 15-ին նշվում է Քամու համաշխարհային օրը (Global Wind Day): Այս՝ առաջին հայացքից անսովոր տոնի նախաձեռնողն են Քամու էներգետիկայի եվրոպական ասոցիացիան ու Քամու էներգիայի հարցերով համաշխարհային խորհուրդը: Տոնի նպատակն է հասարակության (առաջին հերթին տարբեր երկրների էներգետիկ համալիրների ներկայացուցիչների) ուշադրությունը հրավիրել քամու էներգետիկայի հսկայական ներուժին, գրում է Calend.ru-ն։

Փորձագետների կարծիքով՝ քամու էներգիայի զարգացումը կօգնի լուծել ոչ միայն էներգետիկ, այլեւ տնտեսական եւ բնապահպանական մի շարք խնդիրներ: Մասնավորապես, այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը կհանգեցնի ահռելի գումարների կրճատման, որոնք ամեն տարի ներդրվում են էներգետիկայի մեջ: Արդյունքում այդքան սուր չի դիտվի հանածո վեռալանյութի սահմանափակ պաշարների խնդիրը, աշխարհը կկարողանա հաղթահարել կլիմայի գլոբալ փոփոխության ճգնաժամը:

«Քամու էներգետիկայի սարքերին է պատկանում ապագան»,-ասում են փորձագետները։ Բազմաթիվ երկրներում արդեն իսկ դա գիտակցում են։ Չնայած քննադատների կասկածներին՝ քամու էներգետիկայի սարքերն այսօր հաջողությամբ գործում են աշխարհի շուրջ 80 երկրներում, իսկ քամուց էներգիա ստանալու գործընթացում ներգրավված են հազարավոր մարդիկ։

Քամու էներգետիկայի սարքերի հզորությամբ՝ ներկայում հիմնական առաջնորդներին են Չինաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Իսպանիան։

Քամու օրը Եվրոպայում առաջին անգամ նշվել է 2007 թվականին։ Արդեն 2009-ին այն ստացել է համաշխարհային տոնի կարգավիճակ, որը նշվում է ավելի քան 30 երկրներում։ Տարեցտարի տոնակատարությանը միացող երկրների թիվն աճում է։ Ընդ որում՝ յուրաքանչյուր մարդ կարող է նշել այդ արտասովոր տոնն ինքնուրույն, օրինակ, մեկնել ընկերների հետ օդապարուկ թռցնելու՝ օգտագործելով այդ ուրախ գործողության համար քամու անվճար եւ հզոր էներգիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ