News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է այսօր ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելը և նրանց նկատմամբ ուժի կիրառումը: ՀԿ-ի տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է:

«Հատկապես մտահոգիչ է, որ ոստիկանությունը չի խորշել ուժ կիրառել դիտորդություն իրականացնող իրավապաշտպանների և կանանց նկատմամբ:

Իրավական պետությունում ազատությունից զրկելու և ուժի կիրառման ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին եւ ոչ խտրական: Մինչդեռ ոստիկանության գործողությունները վկայում են, որ պահպանված չեն մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված նույնիսկ տարրական երաշխիքները:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել վերը նշված իրադարձությունների և այդ ընթացքում թույլ տրված խախտումների վրա:

Կոչ ենք անում տուրք չտալ իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող ստահոդ տեղեկություններին, իրավիճակը գնահատել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային սկզբունքների լույսի ներքո` այն իրողության հաշվառմամբ, որ իշխանական քարոզչամեքենայի ազդեցությունը բավականին մեծ է նաև ձեր կառույցների ներսում ու աշխատակիցների շրջանում:

Կարևոր է ստեղծված իրավիճակը գնահատել Ձեր դավանած արժեքներին համապատասխան` վերացարկվելով կոնկրետ անձանցից և արձագանքել Հայաստանում ստեղծված այն իրավիճակին, երբ քրեական գործերը դարձել են ընդդմախոսներին և այլախոհներին լռեցնելու միակ գործիքը»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ