News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Instagram սոցիալական ցանցի ղեկավարությունը, որը պատկանում է Facebook-ին, մտադիր է բացահայտել այն խնդիրները, որոնց բախվում են ցանցի սեւամորթ օգտատերերը, եւ միջոցներ ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի օրը սոցիալական ցանցում տեղադրել էր Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ վերջին շաբաթներին Instagram-ի օգտատերերն ամբողջ աշխարհում արդարություն եւ համերաշխության պահանջով են հանդես եկել եւ համերաշխություն են հայտնել սեւամորթ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Մինչ օրս մենք մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել, որպեսզի հնարավորինս լավ հասկանանք այն ազդեցությունը, որն ունի մեր հարթակը տարբեր խմբերի վրա»,- շեշտել է Մոսերին՝ նշելով, որ, չնայած դրան, որոշ ոլորտներում անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել այս ուղղությամբ:

«Մենք պետք է ավելի շատ աջակցենք սեւամորթ համայնքին մեր կազմակերպության եւ մեր հարթակի շրջանակներում»,- շեշտել է նա:

Ինչպես նշել է Instagram-ի ղեկավարը, ընկերության մասնագետները մտադիր են վերանայել սոցիալական ցանցի սեւամորթ օգտատերերի անվտանգության ապահովման մոտեցումը: «Սեւամորթների նկատմամբ անհավասարության վերացմանն ուղղված ցանկացած աշխատանք պետք է սկսվի պարզելուց այն խնդիրները, որոնց հետ նրանք  բախվում են ամեն օր ինչպես սոցիալական ցանցի հարթակում, այնպես էլ՝ դրանից դուրս»,- շեշտել է Մոսերին:

Միեւնույն ժամանակ, ընկերությունը պլանավորում է կատարելագործել օգտատերերի էջերի հաստատման համակարգը, ինչը, ինչպես նշել է Մոսերին, հաճախ քննադատվում է, այդ թվում ՝ փոքրամասնությունների նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի պատճառով: Սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադիր է նաեւ բարելավել հրապարակումների տարածման մեխանիզմները: Մոսերին շեշտել է, որ Instagram-ի բարելավմանն ուղղված աշխատանքը որոշ ժամանակ կպահանջի:

Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի  Ջորջ Ֆլոյդի մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել ԱՄՆ-ի շատ նահանգներում, որոնք որոշ դեպքերում կողոպուտների եւ ջարդերի էին վերաճել: Մայիսի 25-ին նրա ձերբակալման ընթացքում ոստիկանները խեղդամահ անելու հնարք էին կիրառել, ինչից հետո Ֆլոյդը մահացել էր հիվանդանոցում:

Ձերբակալման մեջ ներգրավված բոլոր չորս ոստիկաններն ազատվել են աշխատանքից, նրանց դեմ մեղադրանքներ են առաջադրվել: Միացյալ Նահանգներից հետո բողոքի ցույցեր էին բռնկվել նաեւ շատ այլ երկրներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ