News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պարոն Դատախազ, դուք տապալվեցիք, որովհետեւ եթե ձեզ չզանգեր ինչ-որ փոխվարչապետ, դուք հետ չվերցնեիք ԱԺ-ից Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու  միջնորդությունը, դուք այդտեղ եւս կտապալվեիք: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դուք տապալվեցիք, որովհետեւ թե նախորդ անգամ դուք կատարել եք քաղաքական պատվեր նախորդ իշխանությունների, թե այս անգամ դուք կատարում եք քաղաքական պատվեր այն մարդու համար, որի համար 2018-ի ապրիլին միջնորդություն էիք ներկայացրել մասսայական անկարգություններ, հավաքներ, երթեր անցկացնելու հիմքով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Դուք այսօր հաստատեցիք, որ դուք քաղաքական պատվեր կատարող եք: Հաստատեցիք, որ դուք պատրաստ եք կատարել բոլոր հնարավոր իշխանություններից եկող քաղաքական պատվերները:

Դուք տպալվեցիք, որովհետեւ փաստացի ընդունեցիք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը կամ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, կամ էլ ոչ իրավաչափ է հետ կանչվել:

Դուք տապալվեցիք, որովհետեւ ընդունեցիք, որ փետրվարից ունենալով գործով ապացույցներ, սպասել եք 5 ամիս ԱԺ մտնելու համար՝ ենթադրաբար այդ ընթացքում տարբեր կողմերի հետ քաղաքական առեւտուր անելու ակնկալիքով:

Պարոն Դատախազ, դուք տապալվեցիք, որովհետեւ գործի հիմքերը ներկայացնելով չկարողացաք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որեւէ փաստական ապացույց ներկայացնել, իսկ իր ներկայացրած շղթան փաստացի փակվում էր ավելի ցածր օղակների վրա:

Ծառուկյանն ասել է՝ ծախս կանես, եւ Ծառուկյանը որեւէ մեկին գումար չի տվել:

Դուք տապալվեցիք, որովհետեւ ընդունեցիք, որ 17 հազար մարդ մասնակցել է ընտրակաշառքի գործընթացին, բայց նրանցից որեւէ մեկը փաստացի պատիժ չի կրում

Դուք այս դահլիճում որպես գլխավոր դատախազ այս դահլիճում վերջացաք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Ով կարող է երաշխավորել, որ լրիվ ուրիշ գործով իբր հայտնաբերված թղթերը դուք չեք պատրաստել կամ խմբագրել: Ով կարող է երաշխավորել, որ ձեր մատնանշած անձինք՝ ոմն Կիրակոսյան եւ ոմն Մուրադյան, որեւէ կերպ չեն ակնարկել Ծառուկյանի անունը գործարքի մեջ, կամ ճնշման տակ չեն տվել ձեր նշած ցուցմունքները: Ովքե՞ր են նրանք, ինչ հեղինակություն ունեն, ինչ նախկին քրգործերով են անցնում, արդյոք հարցաքննվել են փաստաբանի մասնակցությամբ: Ինչո՞ւ պետք է հավատանք նրանց: Տվեք այս հարցերի պատասխանները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ