News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երեկ 425 նոր դեպք ենք ունեցել, մահացել է 9 մարդ: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դիմակների կրման հետ կապված կայացվել են նոր որոշումներ. «Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող  փաստաթղթի կրումը: Խոսքն անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է: Այս որոշումը կայացվել է, որովհետեւ շատ դեպքերում երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ մարդիկ չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսը տուժում է:

Հիմա անձնագիր չունենալը եւ դիմակ կրելու կանոնները խախտելը կլինեն առանձին իրավախախտումներ եւ յուրաքանչյուրը առանձին-առանձին կենթարկվեն տուգանքի: Այսինքն դիմակ չկրելու համար 10 հազար դրամ տուգանք, եւ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար էլի 10 հազար դրամ: Մենք էականորեն ուժեղացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման մասով:  Մինչեւ հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթն իրականացնում, բայց որպեսզի ոստիկանության ուժերը առավել արդյունավետ օգտագործենք, այլ մարմիններից կուղեկցեն, ամեն կարգախմբում կլինի ոստիկան, եւ կլինի այլ պետական մարմնի ներկայացուցիչ: Դա հնարավորություն կտա կարգախմբերի թիվը կրկնապատկել:

Դեռեւս մեկ շաբաթ առաջ պարետի որոշմամբ ձեռնոցներ կրելու պարտադիր պայմանը հանված էր, քանիոր ձեռնոցները շատա արգ իրենց վրա կուտակում են որոշակի նյութեր, եւ ավելի լավ է կենտրոնանալ ձեռքերը պարբերաբար ախտահանելու վրա»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել
Մինչ այսօր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն…
Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք
Պանդեմիայի սկզբից կորոնավիրուսից ապաքինվել է 1088 մարդ, մահացել է 17 մարդ...
Կորոնավիրուսից մահացածներց ամենատարեցը եղել է 86-ամյա կին, ամենաերիտասարդը`68 տարեկան տղամարդ
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 նոր դեպք. մահվան՝ 3 նոր դեպք
Մեկ օրում առողջացածների թիվը 360 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34484…
Ֆիլիպինները ժամանակավորապես արգելել է թռչնամսի ներկրումը Բրազիլիայից կորոնավիրուսի պատճառով
Շենչժեն քաղաքի իշխանությունները պարզել են, որ հավը մատակարարվում է գործարանից, որը պատկանում է Aurora-ին՝ Բրազիլիայի թռչնամսի եւ խոզի մսի մեծությամբ երրորդ արտահանողին․․․
Կոնեկտիկուտում կալանավորը կախվել է կորոնավիրուսի դիմակի միջոցով
Դանիել Օկասիոյին հայտնաբերել էր բանտի աշխատակիցը խցում իր մահճակալին նստած վիճակում՝ վզին՝ դիմակի կտորից պատրաստված պարանով․․․