News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Apple-ն առաջատար տեղ է զբաղեցնում սմարթֆոնների պրեմիալ սեգմենտում: Այս մասին նշվում է CounterPoint գործակալության՝ շուկայի ուսումնասիրության մեջ, փոխանցում է «Լենտա»-ն:

Այս ժամանակահատվածում աշխարհի ամենապոպուլյար պրեմիում դասի հինգ սմարթֆոններից չորսն արտադրվել են Apple-ի կողմից: Թոփ ցուցակը գլխավորում է IPhone 11-ը, որին բաժին է ընկնում 30 տոկոսը: Դրան հաջորդում են iPhone 11 Pro Max-ը, 11 Pro-ն եւ XR-ը, որոնք համապատասխանաբար ստացել են 9 7 եւ 6 տոկոս մասնաբաժինները: 3 տոկոս ցուցանիշով թոփ հնգյակը փակում է Huawei Mate 30 Pro 5G-ն:

Այս սեգմենտում վաճառված Apple ապրանքանիշի սմարթֆոնների ընդհանուր մասնաբաժինը 57 տոկոս է կազմել: 19, 12 եւ 3 տոկոս են ստացել Samsung, Huawei եւ Oppo սարքերը: Ըստ վերլուծաբանների՝ տարվա առաջին եռամսյակում պրեմիում դասի սարքերին բաժին է ընկել վաճառված սարքերի ընդհանուր թվի 22 տոկոսը: Այս դասի սարքերն արտադրողներին մոտ 57 տոկոս եկամուտ են բերել:

CounterPoint-ը նշել է, որ Apple-ը եւ Samsung-ն առաջատար էին բոլոր շրջաններում, բացառությամբ Չինաստանի: Այստեղ որպես պրեմիալ սարքերի ամենապոպուլյար ապրանքանիշ նշվել է Huawei-ը:

Մայիսին CounterPoint-ը հայտարարել էր, որ Apple, Xiaomi եւ Samsung սմարթֆոններն ամենաշատ վաճառվողն են 2020 թվականի առաջին եռամսյակում: Ամենապահանջված դիվայսը iPhone 11-ն է, որը վաճառվել է 18 միլիոն օրինակով: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Xiaomi Redmi Note 8/Note 8T-ը եւ Samsung Galaxy A51-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ