News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիան Հայաստանին վարկ կտրամադրի երկրների միջեւ ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Այս մասին Ազգային ժողովի նիստում հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ «Ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը: Կտրամադրվի 20 միլիոն եվրոյի վարկ: Փոխնախարարի խոսքերով՝ վարկային ռեսուրսները կկառավարի Հայ-գերմանական հիմնադրամը (CIZ), որը երկրի կոմերցիոն բանկերի միջոցով կվերաֆինանսավորի գյուղատնտեսության, փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ մասամբ հիփոթեքային վարկավորման ոլորտի նախագծերը:

Վարկի հասցեատերը կլինի Կենտրոնական բանկը, որը կստանձնի նաեւ այս պարտքի կառավարումը: Գերմանիայի կառավարության ֆինանսական միջոցները կտրամադրվեն KfW բանկի միջոցով: «Այսպիսով, վարկը որեւէ բեռ չի լինի պետական պարտքի վրա»,- պարզաբանեց Հայրապետյանը: Վարկային ռեսուրսներից բացի, նախատեսվում է նաեւ ներգրավել տարբեր դրամաշնորհներ: Մասնավորապես, աջակցության ծրագրին կհատկացվի 750 000 եվրո: Այդքան էլ կտրամադրվի Ախուրյան գետի ջրերի կառավարման բարելավմանն ուղղված վարկային ծրագրի իրականացման հնարավորությունների ամրապնդմանը:

Բացի վարկային ռեսուրսներից, նախատեսված են նաեւ դրամաշնորհային ծրագրեր: Ընդ որում, շրջանակային համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից պետք է վավերացվի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ, իսկ ֆինանսական ռեսուրսների առկայությունը պետք է ապահովվի մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրն ինքնին բաղկացած է երեք բաղադրիչներից՝ տեխնիկական աջակցություն, վարկ եւ CIZ-ի նախագծերի ֆինանսավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ