News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ստամբուլի հանրապետական դատախազությունն ավարտել է Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից խաչը պոկելու գործով հետաքննությունը։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝  գործն ստանձնած դատախազը մեղադրյալ  Մազլում Սերինի համար պահանջում է 5 տարի 4 ամիս ազատազրկում՝ «աղոթատեղիներ եւ գերեզմաններ վնասելու» մեղադրանքով։

Նշենք, որ մայիսի 27–ին Ստամբուլի Ուսքյուդարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից մի տղամարդ խաչը պոկել եւ գետին էր նետել։

Ոստիկանները շրջակայքի տեսախցիկների տեսագրությունները  ուսումնասիրելուց հետո ձերբակալել եւ ստորագրությամբ ազատ են արձակել մի տղամարդու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ