News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում այսօր առավոտյան մոտ 15 րոպե տեւած պտտահողմի հետեւանով 70-80 տուն է վնասվել, մեծ թվով գերեզմանաքարեր, գյուղատնտեսական տեխնիկա, այգիներ եւ մշակաբույսերի ցանքատարածություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղանիստի համայնքապետ Սենիկ Մարտիրոսյանը:

«Առավոտյան 11:20 սկսվեց պտտահողմը եւ տեւեց մոտ 15 րոպե ու շատ մեծ վնաս հասցրևեց համայնքին: 70-80 տուն վնասված է տանիքով, հարակից շինություններով: 13 հատ գերեզմանաքար պոկած գցած գետնին, 4 հատ կոտրված, 15 հատ էլ կողաշրջված են եղել: Իսկ 15 տան տանիք էլ քամին հիմնովին տարել է: Դրանից բացի գյուղատտնտեսական տեխնիկաներ են վնասվել, մեքենաներ, ծառեր են արմատախիլ եղել, կարտոֆիլի եւ այլ կուլտուրաների հողամասեր են վնասվել: Մարդկային վնասներ չունենք»,- ասաց նա:

 Համայանքապետը նշեց, որ այս պահին էլ մարզպետարանից ժամանած հանձնաժողովի հետ հաշվում են վնասները, որպեսզի մարզպետը ներկայացնի Կառավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ