News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեկ տեղացած ուժեղ կարկուտից մեծ վնասներ է կրել Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց գյուղը: Այս մասին NEWS.am-ի հայտնեց Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը:

Նրա խոսքով` համայնքի 1045 հեկտար ցանքատարածությունից շուրջ 800 հեկտարը վնասվել է, հիմնականում տուժել են ցորենի եւ գարու ցանքատարածությունները եւ կարտոֆիլի դաշտերը:

«Այս պահին դեռ հանձնաժողովը ճշտում է վնասների չափը որպեսզի ներկայացնեն Կառավարությանը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ այսօր էլ է կարկուտ տեղացել արդեն Կառնուտ, Բասեն, Կամո  եւ Հովիտ համայնքների որոշ մասերում: Այդ համայնքներում վնասների չափը ճշտվում է:

Տպել
Ամենաշատ