News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Անցած գիշեր Շտուտգարդի կենտրոնում հարյուրավոր խուլիգանների կազմակերպած ջարդերի եւ անկարգությունների ժամանակ վիրավորվել է 19 ոստիկան: Նրանք գտնվում են այնպիսի վիճակում, որը թույլ չի տալիս ներկայում կատարել ծառայողական պարտականությունները, կիրակի՝ հունիսի 21-ին, հայտարարել է տեղի ոստիկանության ղեկավար Թոմաս Բերգերը մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է DW-ը:

Նրա խոսքով՝ տուժած ոստիկանների թիվը դեռ կարող է աճել, քանի որ նրանցից շատերը հայտնում են վնասվածքների մասին ավելի ուշ:

Բերգերը նաեւ հայտնել է, որ գիշերային անկարգություններից հետո բերման է ենթարկվել 24 մարդ: Դատախազությունը ձերբակալել է նրանցից առնվազն յոթին: 24 բերման ենթարկվածներից յոթն անչափահաս է, եւս յոթը՝ 18-21 տարեկան է: 24-ից 12-ը Գերմանիայի քաղաքացի է, նշել է Բերգերը:

Ընդհանուր առմամբ անկարգություններին մասնակցել է 400-500 մարդ: Կեսգիշերի շրջանում ոստիկանությունն այգում ստուգել է Գերմանիայի 17-ամյա քաղաքացու թմրանյութերի հետ կապված հանցագործություն կատարելու կասկածով: Կարճ ժամանակ անց դեռահասի նկատմամբ սոլիդարություն են հայտնել մերձակայքում գտնված շուրջ 200-300 մարդ, որոնք սկսել են նետել ոստիկանների ուղղությամբ քարեր եւ շշեր, հայտարարել է Բերգերը: Այնուհետեւ անկարգությունների մասնակիցների թիվն ավելացել է:

Միեւնույն ժամանակ, ըստ Շտուտգարդի ոստիկանապետ Ֆրանց Լուցի, անկարգությունները քաղաքապես մոտիվացված չէին: Միեւնույն ժամանակ Լուցը նշել է, որ նախորդ գիշեր քաղաքում դիտարկվել են ոստիկանների դեմ բռնության աննախադեպ գործողություններ եւ գույքի նկատմամբ հասցվել է խոշոր վնաս՝ ընդհուպ մինչեւ կողոպուտ:

Անկարգությունները, որոնք հունիսի 21-ի գիշերը կատարվել են դեռահասների փոքր խմբերի կողմից Շտուտգարդի կենտրոնում, վաղ առավոտյան վերահսկողությունից դուրս են եկել, տեղեկացրել է ոստիկանությունը: Քաղաքում կարգուկանոն հաստատելու համար բերվել են ոստիկանության ուժեր ամբողջ դաշնային հողի տարածքից: «Դրանք իսկական կատաղի գործողություններ էին»,-հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Թվիթերում տարածված տեսանյութերում երեւում է՝ ինչպես են երիտասարդները ոտքերով կոտրում խանութների ցուցափեղկերը: Նրանք նաեւ թալանում են խանութները, տեղեկացնում է dpa-ն: Հունիսի 21-ի առավոտյան անկարգությունները  հանդարտվել էին, սակայն ոստիկանությունը շարունակում էր աշխատել ավելացված կազմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ