News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը եւ Ռուսաստանի արտահանման կենտրոնի արտահանման գործունեության կարգավորման  բարելավման գծով գործադիր տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը տեսակապով քննարկել են հայ–ռուսական առեւտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի պատասխանատու աշխատակիցները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Ներդրումների աջակցման կենտրոնի պաշտոնատար անձինք։  

Ռուսաստանի արտահանման կենտրոնի փոխգործակցության առաջարկի համատեքստում կողմերը քննարկել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի եւ Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջեւ համակարգային գործընկերության ձեւավորման հարցը, նպատակ ունենալով փոխանակել ընտրված բարձրորակ նախագծերը, իրականացնել գործարքների համատեղ նախաձեռնում, գործընկերների հուսալիության ընտրություն եւ ստուգում, նախագծերի ապահովագրական եւ վարկային–երաշխիքային աջակցություն, ցուցահանդեսային եւ տոնավաճառային գործունեություն, լավագույն փորձի եւ վերլուծությունների փոխանակում, նախաձեռնել կրթական եւ վերապատրաստման ծրագրերի իրականացում: 

Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում փոխանակել Ռուսաստանի արտահանման կենտրոնի եւ Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջեւ համագործակցության հանաձայնագրի տեքստը` փոխգործակցության հստակ  ձեւաչափերի ձեւակերպմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին
Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են...
Ամենաշատ