News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը հիասթափված է ԱՄՆ-ի վարչակազմի որոշումից՝ մի շարք կատեգորիաների աշխատանքային վիզաների տրամադրումը դադարեցնելու վերաբերյալ: Երեքշաբթի օրը Քուքն իր կարծիքը հայտնել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր ներգաղթյալների ազգը, ինչպես ու Apple-ը, միշտ ուժ է ստացել մեր բազմազանությունից եւ հարատեւ ամերիկյան երազանքի հույս ունի: Բարգավաճում չի կարող լինել ոչ առանց մեկի, ոչ առանց մյուսի: Ես շատ հիասթափված եմ այս հայտարարության կապակցությամբ»,- ասել է կորպորացիայի ղեկավարը:

Google- ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային Twitter-ում բարձր է գնահատել ներգաղթյալներին՝ «Ամերիկայի տնտեսական հաջողությունների եւ համաշխարհային տեխնոլոգիական առաջատարի վերածման գործում ունեցած ներդրման համար»: Պիչային նաև հիասթափություն է հայտնել նախագահի Դոնալդ Թրամփի աշխատակազմի որոշման կապակցությամբ:

Համանման կերպով ավելի վաղ արձագանքել էին Microsoft-ի գործադիր տնօրեն Բրեդ Սմիթը, Salesforce-ի ղեկավար Մարկ Բենիոֆը, Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը: Երկուշաբթի Twitter ընկերությունն ԱՄՆ վարչակազմի որոշումը վնասակար էր անվանել ԱՄՆ տնտեսության մրցունակության համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հրամանագիր էր ստորագրել մինչեւ 2020 թվականի ավարտը որոշ կատեգորիաների վիզաների տրամադրման դադարեցման մասին: Ինչպես պարզաբանել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, խոսքը H1-B, H-4 եւ H-2B, L եւ J կարգի աշխատանքային վիզաների եւ J կարգի փաստաթղթերի մեծ մասի մասին է, բացի այդ նոր գրին քարտերը չեն տրամադրվի մինչեւ դեկտեմբերի 31-ը: Որոշման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը:

Այս որոշումը Թրամփը կայացրել է ԱՄՆ-ում 13.3 տոկոս գործազրկության ֆոնին՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված սահմանափակիչ միջոցների ներդրման կապակցությամբ: Ըստ ԱՄՆ վարչակազմի՝ հրամանագիրը ամերիկացիների համար մինչեւ 525 հազար նոր աշխատատեղ կստեղծի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ