News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով (Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը)։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Էդգար Ջանոյանը հայտնեց, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործի վերաբերյալ մամուլում եղել էին հրապարակումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ