News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասան հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկխոսությանը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պատրաստակամության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ նախագահ Մադուրոն միշտ պատրաստ է ցանկացած առաջարկի:

«Դոնլադ Թրամփի ընտրվելու առաջին օրվանից Մադուրոն ասել է, որ նրանց միջեւ տարաձայնություններ կան, եւ այդ տարաձայնությունները մինչ օրս պահպանվում են, սակայն դրանք պետք է շտկել երկխոսության միջոցով»,- նշել է Խորխե Արեասան:

Նա հավելել է , որ Թրամփը բազմիցս հայտարարել է նման հանդիպման հնարավորության մասին: Նրա խոսքով՝ Թրամփի եւ Մադուրոյի հարաբերությունների շտկմանը խոչընդոտում են ուլտրաաջ հանրապետականները:    

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ