News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

 

Ժողովրդավարական բարեփոխումները մեզ համար գերակայություն են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանով՝ մեկնաբանելով ԵԽ հանձնակատար Թոմաս Համերբերգի՝ նախօրեին հրապարակած, Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը։

Շարմազանովի խոսքով, Համերբերգի զեկույցում կարեւոր է այն  պահը, ուր հանձնակատարը ողջունում եւ դրական է գնահատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008 թվականի մարտի 1-ի գործի հետաքննությունը շարունակելու քայլը։ «Անկախ եվրոպացի գործընկերների զեկույցներից՝ դա մեր երկրի համար շատ կարեւոր հարց է»,- նշեց Շարմազանովը։

Նա նաեւ նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումները Եվրոպային դուր գալու համար չեն արվում։ «Սա մեր համոզմունքն է, մենք ենք ընտրել այդ ճանապարհը, եւ իրավապահ մարմինների իրականացրած հետաքննությունը պետք է առավելագույնս բաց եւ հրապարակային լինի»,- ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը։

Նշենք, որ ԵԽ հանձնակատար Թոմաս Համարբերգը մայիսի 9-ին Հայաստանի վերաբերյալ զեկույց էր հրապարակել, որում ողջունել է ձերբակալված ընդդիմադիրների մի մասի ազատարձակումը, նաեւ նշել, որ «2008 թվականի մարտի 1-2-ին անվտանգության ծառայությունների կողմից ուժի կիրառումը անհամաչափ էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ