News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Կարծում եմ, որ հրատապ չէր, ճիշտ հակառակը՝ ուշացած էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով հունիսի 24-ին ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին, որով առաջարկվում է գույքահարկի դրույքաչափերի փոփոխություն։

«Սա արդյունք բերող, ոչ թե հետևանք առաջացնող գործընթաց է։ Մեր քաղաքացիները հաշվի չեն առնում՝ եթե մենք այս օրինագիծը չընդունեիք, նախորդ տարի մեր ընդունած օրենքի հաշվին, երբ որ մենք կադաստրային արժեքը մոտարկել էինք շուկայական արժեքին, առավել շատ վճար էր վճարվելու քաղաքացիների կողմից 2021թ․ին։ Այսինքն՝ ըստ էության, գույքահարկի հաշվարկի մեխանիզմների մեջ այս վերջին փոփոխությունները բերել են գույքահարկի հավաքագրվելիք գումարների էական նվազեցման»,– ասաց նա։

Իշխող ուժի պատգամավորն ընդգծում է, որ քաղաքացիները հարկի վճարումը համարում են անհատույց վճարում, ինչպես սահմանվում է օրենքում, մինչդեռ քաղաքացին հարկ է վճարում և դրա դիմաց պետության կողմից ստանում է այս կամ այն ծառայությունը։

«Կարծում եմ, որ մարդկանց ուշադրությունից վրիպում է հետևյալ հանգամանքը՝ մենք տասնամյակներ շարունակ հարկը համարել ենք մարդուց կտրված հանգամանք, և դա պայմանավորված է եղել նաև օրենսդրությմաբ, որովհետև հարկերի մասին օրենքով որպես հարկ բառի սահմանում նշվում է, որ հարկը պետական կամ տեղական համայնքային բյուջե վճարվող բնութագրում է, և վերջում ասվում է՝ անհատույց վճար է։ Ես կարծում եմ, որ հարկը ոչ թե անհատույց վճար է, այլ բազմապատիկ, հազարապատիկ անգամ ավելով հատուցվող վճար է, և այդ հարկը ուղղակի քաղաքացուց չի կտրվում։ Այն այլ ծառայությունների, բարեկարգ միջավայրի, տնտեսական հզորությունների առումով վերադառնում է քաղաքացուն․ դա է պետք մեր քաղաքացիներին բացատրել, որպեսզի իրենք իրենց կտրված չհամարեն հարկ վճարելուց»,- ասում է նա։

Մյուս կողմից, Տիգրան Ուլիխանյանը նշում է, որ տարիներ շարունակ մարդիկ հարկ են վճարել, սակայն այդ հարկերից գանձած գումարի արդյունքն չեն տեսել, օրինակ՝ կենսաթոշակի, աշխատավարձերի բարձրացման տեսքով և այլն։ Իշխող ուժի պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր նման վիճակ չկա։

«Ես չեմ կարող ասել, թե նրանք 100 տոկոսով գիտակցում են, որովհետև այն ինչ-որ քաղաքացիների մեջ մտել է տասնամյակներ շարունակ, դժվար է մեկ տարվա մեջ փոխել։ Ես կարծում եմ, որ մենք մեր գործով, ժամանակի ընթացքում ցույց տալով քաղաքացիների մոտ պատրաստամակամությունը՝ հարկեր վճարել, և դրանից ուղղակի չնեղվելը՝ կլինի, ուղղակի ժամանակի հարց է և մենք հասնելու ենք դրան»,- վստահեցնում է պատգամավորը։

Նշենք, որ առաջարկվող փոփոխությունները միանշանակ չընդունվեցին։ Քաղաքացիները դժգոհություններ են հայտնում, որ համավարակով պայմանավորված՝ ճգնաժամի պայմաններում ճիշտ չէ հանրության վրա ևս մեկ հարկային բեռ դնել։ Արձագանքելով նմանատիպ մեկնաբանություններին, Տիգրան Ուլիխանյանը նշում է, որ ինքը չի համարում, թե սա հարկային նոր բեռ է։

«Ես դա համարում եմ հարկային վճարների ճիշտ կարգավորում։ Այսինքն, եթե մենք չընդունեինք, իրականում ավելի շատ էին վճարելու, որովհետև մենք անցյալ տարի ընդունել էինք մի օրենք, որով քաղաքացիների վրա վճարման պարտավորություն էր դրվել, այսօր մենք էականորեն նվազեցրեցինք այդ պարտականությունը։ Մենք սա չենք համարում որպես հարկային նոր բեռ դնել քաղաքացու վրա»,- նշում է նա։

Օրինագծի հետ կապված սոցիալական ցանցերում նաև ֆլեշմոբ սկսվեց։ Բացի այդ, օգտատերերը հարցեր են ուղղում՝ ինչո՞ւ պետք է դղյակների սեփականատերերի պատճառով իրենք ևս հարկային բեռի տակ ընկնեն։ Օրինակ՝ կենտրոնում բնակվող քաղաքացին, որը բնակարանը ժառանգություն է ստացել, բայց հարուստ չէ, ինչպե՞ս է դիմակայելու ևս մեկ հարկի վճարման։ Պատգամավորից հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարավո՞ր են փոփոխություններ անել՝ տարբերակելու համար նրանց, որոնք, օրինակ, Կենտրոն համայնքից են, բայց հարուստ չեն և ի վիճակի չեն հարկային ևս մեկ բեռի տակ ընկնել։ Ի պատասխան Կենտրոնի հետ կապված հարց բարձրացողներին, Տիգրան Ուլիխանյանը նկատեց․

«Հայաստանում կան քաղաքացիներ, որոնք և՛ Կենտրոնում, և՛ դղյակում չեն ապրում, նրանք, օրինակ, ապրում են սահմանամերձ համայնքներում, սոցիալական արդարության տեսանկյունից արդյո՞ք սահմանամերձ համայնքում ապրող քաղաքացին, որը դղյակում չի ապրում, պե՞տք է վճարի նույնքան, որքան Երևանի կենտրոնում բնակվող քաղաքացին։

Սոցիալական անարդարության տեսանկյունից 100 տոկոսով անարդարացի են Կենտրոնի հետ կապված մտահոգություններ բարձրացնող քաղաքացիները: Կենտրոն կլինի, թե սահմանամերձ համայնք կլինի, նրանց վերաբերյալ որոշումները լրացուցիչ կկայացվեն ավագանու որոշմամբ, հաշվի առնելով նրանց սոցիալական պայմանները, ոչ թե նրանց ապրելու աշխահագրական դիրքը։ Սոցիալական արդարությանը, այո, մենք դրանով կհասնենք»։

Ինչ վերաբերում է օրինագծի աստիճանաբար կիրառմանը՝ 6 տարվա ընթացքում, Տիգրան Ուլիխանյանը նշում է, որ ինքը ի սկզբանե դեմ էր աստիճանակարգմանը։

«Ես կարծում էի, որ մենք ի վիճակի ենք միանգամից անցնել, որովհետև շատ ժամանակ թվային մանիպուլյացիաներ են անում քաղաքացիների հետ։ Գիտեք, որ զրոյական շեմն ուղղակի հանեցինք, հենց այդտեղ է կայանում թվային մանիպուլյացիաների ակունքը, մարդը, որ ոչինչ չէր վճարում, մենք ասում էինք առնվազն մեկ դրամ պետք է վճարես որպես ՀՀ քաղաքացի՝ դու այս երկրում մի բան ստեղծելու համար քեզ պետք է անմասն չհամարես, դու պետք է դրանից ուրախանաս՝ համարելով քեզ դրա մասնակից, դու չպետք է համարես, որ դա քո քաղապետի շնորհքն է, շնորհակալ չպետք է լինես քո չինովնիկներին, դու պետք է քեզ շնորհակալ լինես։ Մեր այս քարոզը ոչ միայն վերաբերում է գույքահարկին, մենք եկել ենք իշխանության ինչի՞ համար, որպեսի մարդուն ասենք, որ ՀՀ-ի ամենակարևոր մարդը մեկն է, և այդ մարդը դու ես»,- եզրափակեց է Տիգրան Ուլիխանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ