News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ խմբագրել թույլ տված սխալները, որպեսզի կյանքի կոչվեն սահմանադրական փոփոխությունները, ՍԴ 3 դատավորի լիազորությունները դադարեցվեն, Հրայր Թովմասյանն էլ դառնա շարքային դատավոր։

Սակայն հարց է՝ իշխող թիմը կկարողանա՞ սահմանադրական օրենքների ընդունման համար պահանջվող 79 ձայնն ապահովել։ Հունիսի 23-ից ԻՔ 6-7 պատգամավոր հայտնել են, որ վարակվել են կորոնավիրուսով՝ Ծովինար Վարդանյան, Արեն Մկրտչյան, Քրիստինե Պողոսյան, Կարեն Համբարձումյան, Հայկ Գեւորգյան, Վիկտոր Ենգիբարյան, Հակոբ Սիմիդյանն էլ չի հերքել իր մասին լուրը։

Նրանց կողքին ԱԺ-ում նստող առնվազն 2-ական պատգամավոր պետք է 14 օր ինքնամեկուսացման մեջ գտնվի։ ԱԺ աշխատակազմի ղեկավարը երեկ «Փաստինֆո»-ին ասել էր, որ ԱԺ-ում կա «5 վարակված աշխատակից՝ աշխատակազմից, 6 պատգամավոր եւ մոտ 12 ինքնամեկուսացված պատգամավոր»։ Բանն այն է, որ եթե վարակակիրները մասնակցեն նիստին, քրեորեն պատժելի արարք գործած կլինեն, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն արտահերթին չմասնակցելու որոշում ունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ