News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյան եւ իր եղբայրը՝ Զարզանդ Գրիգորյանը հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հրանտ Գրիգորյան փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ եղբայրները հարցաքննվում են վկայի կարգավիճակով։

Փաստաբանն ասաց, որ 1994 թվականին սպանված էջմիածնի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանի որդին հայտարարել է, թե Հրանտ Գրիգորյանն իրեն ահաբեկում է, որ այդ սպանության գործի վերաբերյալ ինքը լռի եւ այդ հայտարարության հիման վրա Հրանտ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Նա նշեց, որ Զարզանդ Գրիգորյանի հարցաքննությունն ավարտել է, այժմ հարցաքննվում է Հրանտ Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ