News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վարչապետի մամուլի խոսնակը պարզաբանել է Նիկոլի՝ բանակում չծառայելու հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը:

Նա, մասնավորապես, նշել է. ««Նիկոլ Փաշինյանի 18 տարին լրացել է 1993 թ-ի հունիսի 1-ին, եւ նա ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 1993 թ-ի գարնանային զորակոչին, միաժամանակ նրա երկու եղբայրների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքի հիման վրա զորակոչային հանձնաժողովի 01․06 թիվ 8 արձանագրությամբ ձեւակերպվել է նրա ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից։

Օրենքի 35-րդ հոդվածի պահանջով Նիկոլ Փաշինյանը հաշվառվել է ՀՀ ԶՈՒ պահեստազորում, իսկ 1995 թ-ին նրան, որպես պահեստազորայինի, տրվել է զինվորական գրքույկ։ Օրենքի 23-րդ հոդվածի տվյալ խմբագրումը գործել է մինչեւ 1993 թ-ի նոյեմբերի 8-ը եւ այդ օրն ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունով ազատման վերոնշյալ հիմքը վերացվել է, ինչը, սակայն, արդեն իսկ ձեւակերպված ազատման իրավունքը դադարեցնելու հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ այն բացարձակ իրավունք է եւ կատարված փոփոխություններին հետադարձ ուժ չէր կարող տրվել»:

Սա հասկացանք։ Փաստորեն դուք էլ եք հասկանում «բացարձակ իրավունք» եւ «փոփոխությունների հետադարձ ուժ» տերմինները։ Բայց նույն տրամաբանությունը պետք է աշխատի նաեւ Սահմանադրական Դատարանի դատավորների դեպքում։ Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 9-ին, այսինքն դրանից հետո ՍԴ դատավորների կարգավիճակը վատացնող օրենքները չեն կարող տարածվել նրանց վրա։

Ձեր՝ ապօրինի ընդունած փոփոխությունը կարող է տարածվել միայն այդ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո նշանակվելիք դատավորների վրա։ Չեմ անդրադառնում նույնիսկ այլ՝ օրինակ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրավունքների խախտումներին։

Փաստորեն այս պարզ ճշմարտությունը Նիկոլի իրավաբանները հասկանում են, բայց այն կիրառում են միայն Նիկոլի վրա, մնացած դեպքերում իրենց «էշի տեղ» են դնում ու ասում են՝ մածունը սեւ է»:

Ինչու Նիկոլ Փաշինյանը չի ծառայել զինված ուժերում. պարզաբանում է խոսնակը

Տպել
Ամենաշատ