News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` «Ռոստելեկոմ» ընկերությունը շուրջ չորս ամիս է աշխատանքը կազմակերպում է հեռավար՝ բացառությամբ որոշ ստորաբաժանումների:

Այս ամբողջ ընթացքում ընկերությունը բարելավել է հաճախորդների սպասարկմանը և աշխատանքի արդյունավետ կառավարմանն ուղղված մի շարք ծառայություններ, ինչպես նաև հանդես է եկել տան  և բիզնեսի համար  ժամանակակից և նորարական առաջարկներով:

Թվում է՝ նմանատիպ իրավիճակներում ամենից շատ տուժում են աշխատանքի այն տեսակները, որոնց գործունեության հիմնական բաղադրիչը շփումն է մարդու հետ, իհարկե, կենդանի շփումը դժվար է փոխարինել հեռավարով, սակայն ընկերությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի աշխատանքային գործառույթները դրանից չտուժեն: Եվ այս ամենը հնարավոր է պրոֆեսիոնալ, պատասխանատու և նվիրված ԹԻՄԻ շնորհիվ, և այն արժեքների և հմտությունների, որոնք նրանք ցուցաբերում են աշխատանքի ընթացքում:

Teamwork Makes The Dream Work

«Բարդ իրավիճակները հավանաբար միավորող ինչ-որ հատկություն ունեն, և թիմի իրական պատկերն առավել տեսանելի է դառնում հենց նման իրավիճակներում: Մեր ընկերության համար առաջնայինը աշխատակիցների առողջությունն է, և արդեն 4 ամիս է մեր թիմի մեծ մասը աշխատանքը իրականացնում է տանից: Հպարտանալու առիթ է տեսնել՝ ինչպես են մեր աշխատակիցներն աշխատում նման պայմաններում, որովհետև բացահայտվում են մարդկային տարբեր հատկանիշներ, և այն պոտենցիալը, որը սովորական աշխատանքային օրերին երբեմն գուցե տեսանելի չէ: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներից յուրաքանչյուրի աշխատանքը, և բոլորի ջանքերը միասին, որոնք ուղղված են հաջողություն գրանցելուն: Այս ամենի արդյունքը, իհարկե , առավել տեսանելի է մեր բաժանորդների կողմից, ում գոհունակության խոսքերը փաստում են ընկերության թիմային աշխատանքի հաջողված լինելու մասին»:

Հայկ Ֆարամազյան, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն

Միասնականություն և արդյունավետություն

«Սովորաբար աշխատանքի հեռավար կազմակերպումը ռիսկային է համարվում թիմային ոգու պահպանման, համախմբվածության, ինչպես նաև բարձր ներգրավվածություն ապահովելու տեսանյունից: Չնայած իրավիճակին՝ աշխատակիցները պահպանել են ճկունությունը, պատրաստ են տարբեր փոփոխությունների աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև երբեմն ժամանակավորապես նոր գործառույթներ իրականացնելու և գործընկերներին աջակցելու հարցում: Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների՝ մենք շարունակում ենք անձնակազմի համալրման գործընթացները՝ անցկացնելով հեռավար հարցազրույցներ, հանդիպումներ ու քննարկումներ, շարունակում ենք ինքնակրթության և զարգացման մեր ծրագիրը, ինչի շնորհիվ ՄՌԿ թիմը վերազինվում է նոր գիտելիքներով և, ամենակարևորը՝ մենք հասանելի ենք բոլոր հարթակներում և բոլոր հավանական ու անհավանական կապի միջոցներով:         

Եվս մեկ անգամ համոզվել ենք, որ ամուր թիմը ամենակարևոր գործոնն է ցանկացած բարդ իրավիճակում:

Անի Գրիգորյան, Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար

Արագագործություն և պրոֆեսիոնալիզմ

«Մեր գործընկերների շնորհիվ՝ մենք մեկ օրում կարողացանք ապահովել Զանգերի կենտրոնի հեռավար աշխատանքը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա, սարքավորումներ և համապատասխան ծրագրեր: Շատ մեծ թվով զանգեր ենք ստացել, Զանգերի կենտրոնն աշխատում էր ծանրաբեռնված, սակայն այս ընթացքում, ոչ մի գործարք չի տուժել և իհարկե դա միայն ու միայն մեր աշխատակիցների թիմային ոգու և նվիրվածության շնորհիվ է, երբ անգամ հերթափոխից դուրս՝ աշխատակիցները, տեսնելով զանգերի թիվը, միանում և արագ պատասխանում էին զանգերին: Դրա արդյունքը այն ցուցանիշն է, որը մենք գրանցում ենք այսօր՝ շուրջ 9 անգամ ավելացել է հեռախոսային սպասարկման միջոցով հաճախորդների սպասարկումը, քան նախակարանտինյան շրջանում: Եվ իհարկե սա այն պատրաստակամության շնորհիվ է նաև, որը ցուցաբերում են այլ բաժինների աշխատակիցները՝ միանալով Զանգերի կենտրոնի աշխատանքին՝ հաճախորդների սպասարկումն իրականացնելիս: Շատ շնորհակալ ենք բոլորին, նվիրված աշխատանքի և դրական տրամադրվածության համար:»

Աննա Անանյան, Հաճախորդների սպասարկման  դեպարտամենտի ղեկավար

Ճկունություն և կրեատիվություն

Արտակարգ դրությունը, ինչպես և այլ ստորաբաժանումների, այդպես էլ մարքեթինգի թիմի համար մարտահրավեր էր: Անհրաժեշտ էր ադապտացնել կոմունիկացիոն ուղիները արտակարգ դրությանն ու հանդես գալ իրավիճակային նոր գաղափարներով, առաջարկներով, պրոդուկտներով ու գովազդային արշավներով: Արդեն 4 ամիս է կոնֆերանս տեսազանգերի ու տեքստային հաղորդագրությունների մի շարք հավելվածներ դարձել են մեր թիմի «աշխատասենյակը»՝ լի աղմկոտ թիմի ստեղծագործ բզզոցով: Այս միջոցներով իրականացնում ենք ակտիվ քննարկումներ, կիսվում ենք գաղափարներով, մասնագիտական հոդվածներով և հղումներով, շուկայում կատարվող փոփոխություններով, որոնք հաճախ ուղեկցվում են հին ու բարի հումորներով, և պարզապես ամեն գնով պահում ենք թիմային ոգին:

Սա աշխատանքային նոր ձևաչափ է, որի միջոցով արդեն ծնվել և իրականացվել են նոր գաղափարներ, իրականցվել են մի շարք գովազդային արշավներ, և կյանքի են կոչվել նոր նախագծեր: Եվ այս ամենը բարեհաջող կյանքի է կոչվում միայն այն պարզ պատճառով, որ մենք ԹԻՄ ենք, որի անդամներից յուրաքանչյուրը աշխատանքային ժամին, թե դրանից դուրս, պատրաստ է օգնել մյուսներին միշտ՝անկախ իրավիճակ արտակարգ լինելուց:

Տիգրան Արզումանյան, Մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար

Պատրաստակամություն և նվիրվածություն

«Երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը դուրս բերեց մեզ մեր «կոմֆորտ» դաշտից, և օգնեց բացահայտել մեզ նորովի։ Գիտակցելով, որ ապրում  ենք 21-րդ դարում, չէինք  պատկերացնում, որ բարձր տեխնոլոգիաները այսպիսի մասշտաբային դեր ունեն մեր կյանքում։ Նրանց օգնությամբ կարողացանք հեշտությամբ հաղթահարել նետված մարտահրավերները, և պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից։  Ուրախ և հպարտ ենք, որ  կարողացանք նման արագությամբ վերադասավորել մեր աշխատանքը ,  և նույնիսկ այդ պայմաններում կարողացանք գրանցել հնարավոր առավելագույն արդյունք»:

«Թվում էր՝ վաճառքի և սպասարկման սրահների որոշ ժամանակով փակ լինելը շատ աշխատակիցների անգործության պատճառ կդառնար, սակայն պատկերը հակառակն է, նույնիսկ՝ ավելի ծանրաբեռնված, քան նախկինում: Վաճառքի թիմը շատ արագ կարողացավ վերադասավորել աշխատանքը և միացալ Զանգերի կենտրոնին՝ աջակցելու բաժանորդներին՝ հեռախոսային սպասարկման միջոցով:  24/7 բոլորս հասանելի էինք, վերացել էին շաբաթ – կիրակի, գիշեր – ցերեկ հասկացողությունները, ինչը իրականում բավականին հաճելի է, երբ կա ամուր և նվիրված թիմ »:

«Երբ աստիճանաբար վերաբացվեցին ՎՍՍ-ները հիմնական աշխատանքին զուգահեռ նաև հարկավոր էր զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները: Հաճելի է և պատասխանատու է նաև մասը լինելու այն աշխատանքի, որ տարվում է ամբողջ երկրում՝ իրազեկել քաղաքացիներին հակահամաճարակային միջոցառումների, անվտանգության կանոնների և այլ կարևոր քայլերի մասին: Ամենօրյա նմանատիպ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև օրինակ ծառայելով սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակներ և ձեռնոցներ կրելու, ախտահանիչ այլ միջոցներ օգտագործելու առումով՝ մենք ունեցանք ավելի իրազեկ և կարգապահ բնակիչներ: Եվ ի պատասխան հաճախորդներից մեկի հարցին՝  «Հա, փաստորեն, էս գրածները ճի՞շտ են», ասենք, որ, այո՛, ոչ միայն ճիշտ են, այլև՝ պարտադիր» ,- իրար լրացնելով և դեպքեր հիշելով՝ փաստում են Մանրածախ վաճառքի դեպարտամենտի աշխատակիցները:

Զգոնություն և հետևողականություն

«Իրականում շատ պատասխանատու է աշխատել տանից, քանի որ անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, անընդհատ կապի մեջ լինել, հատկապես արտակարգ դրության առաջին ամիսների ընթացքում մեծ ակտիվություն էր նկատվում մամուլում օպերատորների գործունեության վերաբերյալ, և անհրաժեշտ էր միևնույն ժամանակ հասանելի լինել թե՛ գործնականում, թե՛ տանը: Տարբեր քննարկումներ, նախագծեր, անգամ շնորհանդեսներ իրականացվում են առցանց տարբերակով, և կարծես թե, մենք՝ ինքներս, արդեն սովորել և հարմարվել ենք աշխատանքային նոր ձևաչափին: Բացի այդ՝ հետաքրքիր մարտահրավեր է աշխատել տանից, որովհետև հիմնական թիմից բացի աշխատանքում ներգրավվում են նաև այլ «թիմակիցներ», ամենից հաճախ՝ մեծ տարիքային տարբերությամբ»:

Հայկուհի Գրիգորյան, Արտաքին կոմունիկացիաների և մեդիա հարաբերությունների պատասխանատու

Պատասխանատվություն և կազմակերպվածություն

«ՏՏ դեպարտամենտի աշխատանքում, կարծես թե, միայն աշխարհագրությունն է փոխել, տարբերություն չկա` գրասենյակի ներսում ենք, թե՝ տանը, շատ արագ և պատշաճ կերպով մեր աշխատակիցները կարողացան «զինել» գործընկերների համակարգիչները անհրաժեշտ ծրագրերով, ըստ անհրաժեշտության տրամադրվել են լրացուցիչ սարքեր և ապահովվել է իհարկե հեռահար հասանելիություն և կապ գրասենյակի համակարգիչներին, որը, թերևս, ամենակարևորներից էր այս պարագայում: Ցանկացած պահի գործընկերների կողմից ներկայացվող տեխնիկական խնդիրներին տրվում է ամենաարագ լուծումը»:

 Պավել Աբելյան, ՏՏ դեպարտամենտի ղեկավար

Ռիսկայնություն և ծանրաբեռնվածություն

«Այնուամենայնիվ հարկ է նշել, որ ընկերության շատ աշխատակիցներ աշխատանքը շարունակել են տանից դուրս գալով: Արտակարգ դրության ընթացքում «Ռոստելեկոմ»-ը շարունակել է բնակարանային միացումներ կատարել բաժանորդների ցանկությամբ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Շատ պատասխանատու և ռիսկային է այս ընթացքում տանից դուրս գալ՝ փոխել շփման շրջանակը և վերադառնալ տուն՝ ընթացքում շփվելով նաև գործընկերների հետ: Բացի այդ ամենօրյա ռեժիմով իրականացվում է ցանցի մոնիթորինգ՝ ցանցի ծանրաբեռնվածությունը վերահսկելու և  բաժանորդներին անխափան և որակյալ կապով ապահովելու նպատակով:  Բարեբախտաբար, աշխատանքները բարեհաջող կերպով իրականացվում են և, այս ընթացքում աշխատակիցներից ոչ ոքի առողջությանը վտանգ չի սպառնացել»:

Արամ Ավետիսյան, Տեխնիկական տնօրեն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ