News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումը մզկիթի կարող է հակամարտության պատճառ դառնալ, նախազգուշացրել է Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը՝ 1934-ից թանգարանի վերածված տաճարի ճակատագրի վերաբերյալ Թուրքիայի դատարանի որոշման նախօրեին, հայտնում է Reuters-ը:

Դատարանը պետք է որոշում կայացնի հուլիսի 2-ին՝ կապված իր ներկա կարգավիճակի հետ, որը վիճարկում է 1934-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից հիմնված ժամանակակից աշխարհիկ թուրքական պետության տարիներին նրա թանգարան դառնալու օրինականությունը:

«Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումը մզկիթի կհիասթափեցնի միլիոնավոր քրիստոնյաների ամբողջ աշխարհում»,- ասել է Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը: Սուրբ Սոֆիայի տաճարը կենսական կարեւոր կենտրոն է, որտեղ միավորվում են Արեւելքն ու Արեւմուտքը, նշել է նա:

Բարդուղիմեոսի խոսքերով՝ կարգավիճակի փոփոխությունը «կկործանի այդ երկու աշխարհները» այն ժամանակ, երբ մարդկությունը COVID-1 համավարակի պատճառով ավելի շատ միավորվելու կարիք ունի, քան երբեւէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ