News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի դատարանը ժամանակավորապես արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհու հեղինակած գրքի հրատարակումը, որը պետք է հուլիսին լույս տեսներ, հայտնում է CNN-ը:

Նյու Յորքի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Հ. Բ. Գրինվալդի որոշումը առաջին օրինական հաղթանակն է նախագահի կրտսեր եղբոր` Ռոբերտ Ս. Թրամփի համար: Ռոբերտ Թրամփը փորձել է արգելափակել իրենց զարմուհի Մերի Թրամփի գրքի հրատարակումը՝ պնդելով, որ նա խախտում է գաղտնիության պայմանագիրը՝ կապված նախագահի հոր՝ Ֆրեդ Թրամփի ունեցվածքի հետ:

Մերի Թրամփի փաստաբան Թեդ Բութրոուսը հայտարարել է, որ որոշումը «կտրականապես խախտում է Առաջին փոփոխությունը»:

«Մենք անմիջապես կբողոքարկենք այն»,- ասել է Բութրոուսը: «Այս գիրքը, որում արծարծվում են հասարակական մեծ մտահոգություն առաջացնող եւ նախագահին վերաբերող կարեւոր հարցեր, այն էլ՝ ընտրական տարում, չպետք է ճնշվի նույնիսկ մեկ օրով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ