News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Մաթեւոսյանի, այսօր՝ հուլիսի 1-ին, քննվում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրգործի կարճման որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի կողմից ներկայացված բողոքը։

Քրեական գործով տուժողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը նշեց, որ փորձաքննության եզրակացությունը բավարար չափով պարզ չէ եւ լրիվ չէ, ուստի անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ փորձաքննության՝ դա հանձնելով մեկ այլ փորձագետի։

«Փորձագետի կողմից օգտագործված ելակետային տվյալներն ամբողջական չեն։ Մասնավորապես, ավտոմեքենայի արագության վերաբերյալ տվյալը վերցված է վարորդ Սանասարյանի՝ որպես վկա տված ցուցմունքից՝ 10-15 կմ/ժ արագություն։ Մինչդեռ քրեական գործում առկա է Սանասարյանի բացատրությունը, որտեղ նշված է, որ ավտոմեքենայի արագությունը եղել է 5-7 կմ/ժ արագություն։ Այդ պայմաններում փորձագետի կողմից եզրակացության հետազոտական մասում կիրառված բանաձեւը կունենա այլ արդյունք՝ չբացառելով կամ հաստատելով վարորդ Սանասարյանի վրաերթ անելու հնարավորության առկայությունը։ Բացի այդ փորձագետը նշել է, որ վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոմեքենան դուրս է եկել կամարանցումից, մինչդեռ տեղի ունեցած վրաերթի դեպքի վայրի զննության կատարված արձանագրության համաձայն՝ վրաերթը տեղի է ունեցել կամարանցման եզրին, որի պայմաններում ակնայտ է։ Փորձագիտական եզրակացության մեջ փորձագետը նշել է, որ տվյալ իրադրության համար կիրառման է ենթակա Ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետը, մինչդեռ ակնհայտ է, որ փորձագետի քրեական գործի նյութերից հայտնի է, որ նշված կամարանցումով մուտք է կատարվում բնակելի գոտի։ Ուստի այս դեպքում, միանշանակ, կիրառելի է 119-ր կետը, որը սահմանում է, որ բնակելի գոտում հետիոտների տեղաշարժը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ երթեւեկելի մասով, բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, սակայն իրենք չպետք է խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթեւեկությանը։ Այսինքն՝ տվյալ դեպքում վարորդից պահանջվել է առավել զգոնություն, քանի որ նա մուտք է գործել բնակելի գոտի, գտնվել է սահմանափակ տեսանելիության պայմաններում»,- ասաց Աթանեսյանը։

Տիգրան Աթանեսյանը նշեց նաեւ, որ փորձագետը տասնամյակների վաղեմություն ունեցող գրականություն է օգտագործել։

«Դատարանին խնդրում եմ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի տեղակալի նշված քրեական գործով կայացված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնել»,- ասաց նա։

Գործով քննիչն էլ նշեց, որ այդ ամբողջ քրեական գործը տրամադրվել է փորձագետին, վերջինս ուսումնասիրել է քրգործում եղած ելակետային տվյալները, եթե որեւէ հակասություն լիներ, ապա նա համապատասխան միջնորդություն կներկայացներ վարույթն իրականացնող մարմնին։

«Այդ գրականությունն օգտագործվում է ամբողջ աշխարհում։ Ֆիզիկայի օրենքները նույնն է եւ արգելակային համակարգը բոլոր մեքենաների մոտ նույն եղանակն է»,- ասաց նա։

Բողոքի քննությունը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 13-ին, ժամը 10։00-ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ