News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2020 թվականի հունիսի 27-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության ու Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները «Արփի լիճ» ազգային պարկի հարակից բուֆերային գոտում մայր բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սեւ արագիլին։

Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատողների մասնագիտական կարծիքը, համաձայն որի թռչունը լիովին ապաքինվել է եւ անցել փետրավորման շրջանը, մասնագետների կողմից սեւ արագիլն օղակավորվել է եւ բաց թողնվել հենց այն վայրում, որտեղից հայտնաբերվել էր։

Հիշեցնենք, որ կարմիրգրքյան թռչունը գտնվել էր 2019 թվականի աշնանը վերոնշյալ տարածքում՝ թեւի վնասվածքով, որն անհապաղ տեղափոխվել էր Երեւան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման եւ կարանտինի նպատակով։

Տպել
Ամենաշատ